Նոյեմբերի 27-ին «Դիլիջանի երիտասարդների համագործակցության կենտրոն» ՀԿ-ի գրասենյակում կայացավ Դիլիջանի Փախստականների Համայնքային խորհրդի 2-րդ նիստը։
Նիստի առաջին հատվածում կազմակերպվեց «Մարդու իրավունքներ, փախստականների իրավունքներ» թեմայով դասընթաց, երկրորդ հատվածում մասնակիցները կարողացան իրենց հուզող իրավական հարցերը հղել հյուր-խոսնակին։
Հանդիպմանը հրավիրված մասնագետը՝ իրավագետ, ՀՀ փաստաբանների պալատի փաստաբան, հանրային պաշտպան՝ Ռոզա Ժամհարյանն էր։
Դասընթացի շրջանակներում խոսվեց ՀՀ-ում Լեռնային Ղարաբաղից տեղահանված անձանց իրավական կարգավիճակի, հիմնական իրավունքների և ժամանակավոր պաշտպանության մասին։
Ռոզա Ժամհարյան
«Մարդու իրավունքները փախստականների հետ և նրանց համար» ծրագիրն իրականացվում է Եվրոպական միության աջակցությամբ՝ Ժողովրդավարության զարգացման հիմնադրամի, Փախստականների հարցերով էստոնական խորհրդի, Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության կոալիցիայի և Քըմիթ Գլոբըլ կազմակերպության կողմից:
Ծրագիրն ուղղված է Լեռնային Ղարաբաղից փախստականների աջակցմանն ու հզորացմանը՝ նրանց իրավունքների մասին գիտելիքի և իրազեկվածության բարձրացման, նրանց համար նախատեսված ծառայությունների և հնարավորությունների մասին տեղեկատվության հասանելիության ապահովման միջոցով։
