Skip to main content

2024 թվականի մարտի 29–ին Դիլիջան քաղաքում տեղի ունեցավ «ԴՈւԿՈ» երիտասարդական կենտրոնի պաշտոնական բացման արարողությունը։ Կենտրոնը ստեղծվել է ՀՀ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության և «Դիլիջանի երիտասարդների համագործակցության կենտրոն» ՀԿ–ի համագործակցության արդյունքում՝ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կողմից «Երիտասարդական կենտրոնների ստեղծման» նպատակով հայտարարված դրամաշնորհի շրջանակներում։

«ԴՈւԿՈ» երիտասարդական կենտրոնի նպատակն է Դիլիջան խոշորացված համայնքի երիտասարդների /այդ թվում NEET երիտասարդների/ ներգրավման համար հատուկ պայմաններ ու հնարավորություններ ստեղծելու միջոցով` նպաստել նրանց կարողությունների զարգացմանը, նոր հմտությունների ու գիտելիքների ձեռքբերմանը, մոտիվացմանն ու ներուժի բացահայտմանը, սոցիալականացմանը, զբաղվածության խթանմանը, առողջ ապրելակերպին, ինտելեկտուալ ժամանցի կազմակերպմանը, շարժունությանը /ՀՀ տարածքում, արտասահմանում/ և տեղական մակարդակով որոշումների կայացմանը երիտասարդների ներգրավմանը։

Հանրային հեռուստաընկերության ռեպորտաժը կենտրոնի բացման մասին

ՏԱՎՈւՇ հեռուստաընկերության ռեպորտաժը կենտրոնի բացման մասին

 

Բարի գալուստ ԴՈւԿՈ երիտասարդական կենտրոն․ մեր կենգտրոնում կգտնեք յուրահատուկ տարածքներ, որոնք նախատեսված են ապահովել աշխատանքային և ոչ-ֆորմալ կրթության հաճելի և ջերմ միջավայր։

Աշխատանքային գոտի․

Կենտրոնի 2-րդ հարկում գտնվում է աշխատանքային այս հարմարավետ և գործնական գոտին, որը նախատեսված է խմբային աշխատանքի, քննարկումների և դասընթացների կազմակերպման համար։ Հարմարավետ սեղանները և ժամանակակից դիզայնը ապահովում են արդյունավետ աշխատանքային միջավայր՝ առանց շեղվելու։

Ընթերցանության և հանգստի գոտի․

Այս տարածքը նախատեսված է նրանց համար, ովքեր ցանկանում են ունենալ ինտելեկտուալ ժամանց՝ ընթերցելով, խաղեր խաղալով և միմյանց հետ շփվելով։ Բազմազան գրքերը, հարմարավետ բազկաթոռներն ու բնական լույսի առատությունը դարձնում են այս գոտին կատարյալ թե՛ ընթերցանության, թե՛ մտավոր աշխատանքի համար։

Խոհանոցային գոտի․

Մեր կենտրոնի յուրաքանչյուր հարկ ունի ժամանակակից խոհանոցային հատված, որը կահավորված է անհրաժեշտ գույքով և տեխնիկայով։ Դրանք անվտանգ ու պարզ վայր են, որտեղ երիտասարդները կարող են վայելել իրենց ընդմիջումները տարբեր հանդիպումների կամ դասընթացների ժամանակ։