ԾՐԱԳՐԻ ՏԵՎՈՂՈՒԹՅՈՒՆԸ: 01.09.2024 – 31.12.2026ԾՐԱԳՐԻ ՀԱՄԱՐԸ: 2024-1-HU01-KA220-VET-000256831

«ՄՈ̈ԲԻՈւՍ․ միջ-ռեգիոնալ ներկայացվածություն և համագործակցություն միջին մասնագիտական կրթության և վերապատրաստման ոլորտում»

MÖBIUS ծրագիրը նորարարական նախաձեռնություն է, որը ֆինանսավորվում է Եվրոպական միության կողմից և նպատակ ունի վերափոխել ՄԿՈւ ոլորտը՝ խթանելով տարածաշրջանների միջհամագործակցությունն ու ներկայացվածությունը։ Ծրագրի համակարգող կազմակերպությունը հունգարական MEOUT GROUP կազմակերպությունն է, իսկ գործընկերները հետևյալ երկրներից են․ Սլովակիա, Լեհաստան, Հայաստան, Վրաստան, Մոլդովա, Մոնտենեգրո, Բոսնիա և Հերցեգովինա, Սերբիա։ Ծրագիրը նպատակ ունի ստեղծել միջին միասնական և ինտեգրված մասնագիտական կրթության համակարգ՝ ընդգրկելով տարբեր եվրոպական տարածաշրջաններ, այդ թվում՝ Հայաստանը։

MÖBIUS-ի հիմնական նպատակներն են՝

  • Ստեղծել տարածաշրջանների միջև գործող մասնագիտական կրթության համայնք՝ ընդգրկելով Կենտրոնական Եվրոպայի, Արևմտյան Բալկանների և Արևելյան գործընկերության շահագրգիռ կողմերին։
  • Խթանել ներառականությունը և հասանելիությունը միջին մասնագիտական կրթության ցանցերում՝ հատկապես չներկայացված տարածաշրջանների համար։
  • Զարգացնել թվային վերափոխումը և «կանաչ» հմտությունները մասնագիտական կրթական ծրագրերում։
  • Ուժեղացնել համագործակցությունը ՄԿՈՒ ուսումնական հաստատությունների, բիզնեսների և քաղաքականություն մշակողների միջև։

MÖBIUS ծրագիրը, բացի տարածաշրջանային համագործակցությունից, ներառում է նաև մասնագիտական ուսումնական այցեր՝ ուղղված կրթական փորձի փոխանակմանը, լավագույն պրակտիկաների ուսումնասիրմանը և միջազգային կապերի ամրապնդմանը:

Ծրագրի աշխատանքային փաթեթները ներառում են հետևյալ հիմնական գործողությունները․

ԱՓ 2․ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԷԿՈՀԱՄԱԿԱՐԳԻ ՍՏԵՂԾՈւՄ

Տարածաշրջանային գագաթնաժողովներ ՄԿՈւ ներկայացուցիչների համար, որոնք կայանալու են 3 գործընկերային տարածաշրջաններում՝

  • Կենտրոնական Եվրոպա (Հունգարիա, Սլովակիա, Լեհաստան)
  • Արևելյան գործընկերություն (Վրաստան, Հայաստան, Մոլդովա)
  • Արևմտյան Բալկաններ (Չեռնոգորիա, Կոսովո, Բոսնիա և Հերցեգովինա)

Ինտենսիվ վերապատրաստումներ (Blended Bootcamps)

  • Մեկօրյա դասընթացներ և առցանց առաջադրանքներ՝ թվային հմտությունների բարելավման համար (հունիս, 2026):

Միջ-տարածաշրջանային Իդեաթոն (Ideathon)

  • Նորարարական միջոցառում Սլովակիայում (սեպտեմբեր, 2026)՝ համագործակցային միջավայրում միջ-տարածաշրջանային նախագծերի մշակման համար:

ԱՓ 3․ ՔԱՐՏԵԶԱԳՐՈւՄ ԵՎ ԶՈՐԵՂԱՑՈւՄ

Փաստաթղթերի մշակում /4 ոլորտային խմբերի համար/

  • 1 Տարածաշրջանային համագործակցության պլան
  • 1 Կայունության և սոցիալական պատասխանատվության պլան
  • 1 Սոցիական ներառման և գենդերային հավասարության պլան
  • 1 ՄԿՈւ ոլորտի տեսլական
  • 1 Կրթություն-բիզնես համագործակցության ռազմավարություն
  • 4 ապագա հմտությունների մատրիցա
  • 4 Քաղաքականության առաջարկություններ
  • 4 Գործողությունների պլան

5 օրյա Ուսումնական այցեր․ Կիրականացվեն 4 հիմնական ոլորտներում՝

  • Գյուղատնտեսության ԱԽ – Վրաստան (Սեպտեմբեր, 2025)
  • Ավտոմեխանիկայի ԱԽ – Մոնտենեգրո (Նոյեմբեր, 2025)
  • Հյուրընկալության ԱԽ – Սլովակիա (Հունվար, 2026)
  • ՏՏ ԱԽ – Լեհաստան (Մարտ, 2026)

ԱՓ 4․ ՀԱՄԱԳՈԾԱԿՑՈւԹՅԱՆ ԹՎԱՅԻՆ ՏԱՐԱԾՔԻ ՍՏԵՂԾՈւՄ

Հիմնական գործողություններ․

  • Առցանց կրթական միջավայրի/հարթակի ստեղծում
  • Ոլորտային բաժինների տարանջատում և համակարգում
  • Համագործակցության կազմակերպում գործնական ու ինտերակտիվ մեթոդների ուղեկցությամբ

Ստեղծված հարթակի փորձարկում գործընկերների հետ:

ԱՓ 5․ ՀԱՂՈՐԴԱԿՑՈւԹՅՈւՆ ԵՎ ԱՐԴՅՈւՆՔՆԵՐԻ ՏԱՐԱԾՈւՄ

Հիմնական գործողություններ․

  • Մշակել և իրականացնել արդյունքների տարածման պլան
  • Իրականացնել 46 առցանց և 190 օֆլայն իրազեկման միջոցառումներ
  • Կազմակերպել 2 վեբինար և 1 ամփոփիչ կոնֆերանս Մոլդովայում
  • Իրազեկման միջոցառումներ կազմակերպել մեդիա հարթակներում՝ փորձագետների մասնակցությամբ