Եվս մեկ ծրագիր ավարտվեց՝ սկիզբ հանդիսանալով բազում նվիրական երազանքների․․․
Ապրիլի 11–ին կայացավ «Դիլիջանի երիտասարդների համագործակցության կենտրոն» ՀԿ–ի կողմից իրականացվող «Տնտեսական զորեղացման» ծրագրի ավարտական միջոցառումը։
Ծրագրի մասնակիցները Արցախից բռնի տեղահանված և Դիլիջան խոշորացված համայնքում հաստատված կանայք ու աղջիկներն էին։

Հունվարից մեկնարկած ծրագրի առաջին փուլը՝ ձեռնարկատիրության թեմայով դասընթացներն էին, որոնցից զատ կազմակերպվեցին նաև համակարգչային գրագիտության, հաշավապահության և թվային մարքեթինգի թեմայով հանդիպումներ:
Դասընթացների շրջանակներում ծրագրի մասնակիցներին ոգևորեցին հաջողակ կին ձեռներեցներ /նաև արցախցի/, հասարակական գործիչներ և տարբեր մասնագիտությունների կին խոսնակներ։
Դասընթացներին հաջորդեցին անահատական խորհրդատվական հանդիպումները, որոնց շրջանակներում լրամշակվեցին մասնակիցների կազմած բիզնես մոդելները, պատրաստվեցին շնորհանդեսներն ու հղկվեցին ելույթները։
Ավարտական միջոցառման շրջանակներում ծրագրի մասնակից կանայք, հաջողությամբ ներկայացնելով իրենց բիզնես ծրագրերը, ժյուրիի կողմից խրախուսական գնահատանքի արժանացան։
Որոշում կայացվեց բոլոր մասնկիցներին բիզնեսի զարգացման նպատակով դրամաշնորհներ տրամադրել։
Սիրով ներկայացնում ենք «Դիլիջանի երիտասարդների համագործակցության կենտրոն» ՀԿ–ի /YCCD/ կողմից իրականացվող «Տնտեսական զորեղացման» ծրագրի շրջանակներում դրամաշնորհի արժանացած մասնակիցներին․

Գայանե Գրիգորյան

Ինգա Մարգարյան

Լուսինե Թաիրյան

Արինա Սեփանյան

Հերմինե Պողոսյան

Հասմիկ Առստամյան

Ալիսա Մինասյան

Նարինե Բալայան

Միլենա Թադևոսյան

Քրիստինե Հարությունյան
Մեր պատվարժան ժյուրիի անդամներն էին՝
Միջազգային զբոսաշրջության մասնագետ, Ամերիկյան համալսարանի դասախոս, բիզնեսի ստեղծման և զարգացման գծով մասնագետ, 11+1 by Tumo հյուրանոց- «քո-վորքինգ»–ի ղեկավար՝ Դիաննա Ասլանյան:
Ուսուցչուհի, հոգեբան, անհատ ձեռներեց, մայր, կին՝ ով հիմնական աշխատանքից զատ երեք բիզնես գործունեություն է իրականացնում՝ Մերի Հովհաննիսյան:
Կամավորներից բաղկացած նախաձեռնող խմբի ղեկավար՝ ով իր ամբողջ ժամանակը նվիրում է սոցիալապես խոցելի խմբերին, ներկա պահին Արցախից բռնի տեղահանված բնակչության աջակցմանը՝ Անի Պապյան։
Սույն ծրագիրն իրականացվում է Women’s Resource Center, Armenia, Կանանց ռեսուրսային կենտրոն -ի /ԿՌԿ/ կողմից հայտարարված ենթադրամաշնորհի շրջանակում։
ԿՌԿ–ն իրականացնում է «Տնտեսական զորեղացման ծրագիրը» Շվեդիայի միջազգային զարգացման համագործակցության գործակալության (SIDA) աջակցությամբ։