Ծրագրի մասին

2023 թ–ի նոյեմբերից «Դիլիջանի երիտասարդների համագործակցության կենտրոն» ՀԿ–ն մեկնարկեց «Կանանց ձեռներեցության և առաջնորդության կրթական ճամբար» /WELL Camp/ ծրագիրը, որը ֆինանսավորվում էր Էստոնիայի արտաքին գործերի նախարարության  և Թբիլիսիում էստոնիայի դեսպանության կողմից։

 Ծրագիրը նախատեսված էր Դիլիջան խոշորացված համայնքի /ք․ Դիլիջան և հարակից  6 գյուղեր/ 18-29 տարեկան  կանանց  համար, և նպատակ ուներ զարգացնելու նրանց  ձեռնարկատիրական և առաջնորդական հմտությունները, որի արդյունքում կանայք կկարողանային հիմնել կամ զարգացնել իրենց բիզնես նախաձեռությունները։

Ծրագրի իրականացման առաջին ամսում մասնակիցների հավքագրման գործընթացն էր․ մասնակցելու հայտ ներկայացրեց 29 կին, որոնցից ընտրվեցին 20–ը։

Դեկտեմբերին ՀԿ–ի գրասենյակում տեղի ունեցավ  ծրագրի դասընթացների մեկնարկը նախանշող հանդիպում, որտեղ ծրագրի մասնակիցները կարողացան օֆֆլայն տիրույթում ծանոթանալ ծրագրի դասընթացավարների հետ, ունկնդրել նրանց ոգևորիչ ելույթները և հետաքրքիր խաղերի միջոցով՝ բացահայտել իրենց ուժեղ կողմերն   ու բիզնես գործունեությունը սկսելու դրդապատճառները։