2025 թ-ի նոյեմբերի 1-ից մեկնարկած LEAD (Leadership, Entrepreneurship, Advancement, Development) Camp ծրագիրը նպատակ ունի խթանել Դիլիջան խոշորացված համայնքում տղամարդկանց և կանանց տնտեսական ակտիվությունը և ձեռնարկատիրական ներուժը։

8 ամիս տևողությամբ ծրագրի շրջանակում ընտրված 30 մասնակիցներ (15 կին, 15 տղամարդ) կանցնեն ձեռնարկատիրության և ֆինանսական գրագիտության եռամսյա ինտենսիվ դասընթացների շարք, կհանդիպեն հաջողակ գործարարների հետ, կմասնակցեն անհատական մենթորական ծրագրին և արդյունքում կկազմեն իրենց անհատական բիզնես ծրագրերը։

LEAD Cam-ի վերջին փուլը բիզնես գաղափարների ներկայացումն է(pitching), որի արդյունքում 30 մասնակիցներից 20-ը կստանա դրամաշնորհային աջակցություն՝ իր  բիզնեսը մեկնարկելու կամ զարգացնելու համար։

Ծրագրի նպատակ

Նպաստել Տավուշի մարզի Դիլիջան խոշորացված համայնքում աղքատության նվազեցմանը և սոցիալ-տնտեսական կայուն զարգացմանը՝ տղամարդկանց և կանանց ձեռնարկատիրական կարողությունների ամրապնդման, ինքնազբաղվածության խթանման և կայուն եկամուտների ստեղծման միջոցով։

Ծրագիրը միտված է համայնքում տնտեսական ակտիվության բարձրացմանը, արտագաղթի գործոնների նվազեցմանը և գենդերային հավասարակշռված տնտեսական մասնակցության խթանմանը։

Գործողություններ

  1. Թիրախ խմբի ընտրություն
  2. Ձեռնարկատիրության և ֆինանսական գրագիտության կարողությունների զարգացում
  3. Մոտիվացիոն և փորձի փոխանակման հանդիպումներ
  4. Անհատական մենթորություն և բիզնես մոդելների կատարելագործում
  5. Բիզնես գաղափարների ներկայացում
  6. Դրամաշնորհային աջակցություն և մոնիթորինգ

Ակնկալվող արդյունքներ

  • 30 շահառուներ բարձրացնում են իրենց ձեռնարկատիրական և ֆինանսական գրագիտության մակարդակը։
  • Մշակվում և բարելավվում են 30 իրատեսական և շուկային համապատասխան բիզնես մոդելներ։
  • Ստեղծվում կամ զարգացվում են 30 փոքր բիզնեսներ Դիլիջան խոշորացված համայնքում։
  • Աճում է շահառուների ինքնազբաղվածության մակարդակը և ընտանիքների եկամուտների կայունությունը։
  • Խթանվում է կանանց և տղամարդկանց հավասար տնտեսական մասնակցությունը և համագործակցային առաջնորդությունը։
  • Ամրապնդվում է տեղական տնտեսական էկոհամակարգը և համայնքային դիմակայունությունը սոցիալ-տնտեսական մարտահրավերների նկատմամբ։

This is custom heading element