«ՄÖԲԻՈւՍ․ միջ-ռեգիոնալ ներկայացվածություն և համագործակցություն միջին մասնագիտական կրթության և վերապատրաստման ոլորտում»
MÖBIUS ծրագիրը նորարարական նախաձեռնություն է, որը ֆինանսավորվում է Եվրոպական միության կողմից և նպատակ ունի վերափոխել ՄԿՈւ ոլորտը՝ խթանելով տարածաշրջանների միջհամագործակցությունն ու ներկայացվածությունը։ Ծրագրի համակարգող կազմակերպությունը հունգարական MEOUT GROUP կազմակերպությունն է, իսկ գործընկերները հետևյալ երկրներից են․ Սլովակիա, Լեհաստան, Հայաստան, Վրաստան, Մոլդովա, Մոնտենեգրո, Բոսնիա և Հերցեգովինա, Սերբիա։ Ծրագիրը նպատակ ունի ստեղծել միջին միասնական և ինտեգրված մասնագիտական կրթության համակարգ՝ ընդգրկելով տարբեր եվրոպական տարածաշրջաններ, այդ թվում՝ Հայաստանը։
MÖBIUS-ի հիմնական նպատակներն են՝
- Ստեղծել տարածաշրջանների միջև գործող մասնագիտական կրթության համայնք՝ ընդգրկելով Կենտրոնական Եվրոպայի, Արևմտյան Բալկանների և Արևելյան գործընկերության շահագրգիռ կողմերին։
- Խթանել ներառականությունը և հասանելիությունը միջին մասնագիտական կրթության ցանցերում՝ հատկապես չներկայացված տարածաշրջանների համար։
- Զարգացնել թվային վերափոխումը և «կանաչ» հմտությունները մասնագիտական կրթական ծրագրերում։
- Ուժեղացնել համագործակցությունը ՄԿՈՒ ուսումնական հաստատությունների, բիզնեսների և քաղաքականություն մշակողների միջև։
MÖBIUS ծրագիրը, բացի տարածաշրջանային համագործակցությունից, ներառում է նաև մասնագիտական ուսումնական այցեր՝ ուղղված կրթական փորձի փոխանակմանը, լավագույն պրակտիկաների ուսումնասիրմանը և միջազգային կապերի ամրապնդմանը:
Ծրագրի աշխատանքային փաթեթները ներառում են հետևյալ հիմնական գործողությունները․
ԱՓ 2․ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԷԿՈՀԱՄԱԿԱՐԳԻ ՍՏԵՂԾՈւՄ
Տարածաշրջանային գագաթնաժողովներ ՄԿՈւ ներկայացուցիչների համար, որոնք կայանալու են 3 գործընկերային տարածաշրջաններում՝
- Կենտրոնական Եվրոպա (Հունգարիա, Սլովակիա, Լեհաստան)
- Արևելյան գործընկերություն (Վրաստան, Հայաստան, Մոլդովա)
- Արևմտյան Բալկաններ (Չեռնոգորիա, Կոսովո, Բոսնիա և Հերցեգովինա)
Ինտենսիվ վերապատրաստումներ (Blended Bootcamps)
- Մեկօրյա դասընթացներ և առցանց առաջադրանքներ՝ թվային հմտությունների բարելավման համար (հունիս, 2026):
Միջ-տարածաշրջանային Իդեաթոն (Ideathon)
- Նորարարական միջոցառում Սլովակիայում (սեպտեմբեր, 2026)՝ համագործակցային միջավայրում միջ-տարածաշրջանային նախագծերի մշակման համար:
ԱՓ 3․ ՔԱՐՏԵԶԱԳՐՈւՄ ԵՎ ԶՈՐԵՂԱՑՈւՄ
Փաստաթղթերի մշակում /4 ոլորտային խմբերի համար/
- 1 Տարածաշրջանային համագործակցության պլան
- 1 Կայունության և սոցիալական պատասխանատվության պլան
- 1 Սոցիական ներառման և գենդերային հավասարության պլան
- 1 ՄԿՈւ ոլորտի տեսլական
- 1 Կրթություն-բիզնես համագործակցության ռազմավարություն
- 4 ապագա հմտությունների մատրիցա
- 4 Քաղաքականության առաջարկություններ
- 4 Գործողությունների պլան
5 օրյա Ուսումնական այցեր․ Կիրականացվեն 4 հիմնական ոլորտներում՝
- Գյուղատնտեսության ԱԽ – Վրաստան (Սեպտեմբեր, 2025)
- Ավտոմեխանիկայի ԱԽ – Մոնտենեգրո (Նոյեմբեր, 2025)
- Հյուրընկալության ԱԽ – Սլովակիա (Հունվար, 2026)
- ՏՏ ԱԽ – Լեհաստան (Մարտ, 2026)
ԱՓ 4․ ՀԱՄԱԳՈԾԱԿՑՈւԹՅԱՆ ԹՎԱՅԻՆ ՏԱՐԱԾՔԻ ՍՏԵՂԾՈւՄ
Հիմնական գործողություններ․
- Առցանց կրթական միջավայրի/հարթակի ստեղծում
- Ոլորտային բաժինների տարանջատում և համակարգում
- Համագործակցության կազմակերպում գործնական ու ինտերակտիվ մեթոդների ուղեկցությամբ
Ստեղծված հարթակի փորձարկում գործընկերների հետ:
ԱՓ 5․ ՀԱՂՈՐԴԱԿՑՈւԹՅՈւՆ ԵՎ ԱՐԴՅՈւՆՔՆԵՐԻ ՏԱՐԱԾՈւՄ
Հիմնական գործողություններ․
- Մշակել և իրականացնել արդյունքների տարածման պլան
- Իրականացնել 46 առցանց և 190 օֆլայն իրազեկման միջոցառումներ
- Կազմակերպել 2 վեբինար և 1 ամփոփիչ կոնֆերանս Մոլդովայում
- Իրազեկման միջոցառումներ կազմակերպել մեդիա հարթակներում՝ փորձագետների մասնակցությամբ
ԻՐԱԿԱՆԱՑՎԱԾ ԳՈՐԾՈՂՈւՅԹՈւՆՆԵՐ
ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԱՅԻՆ ԳԱԳԱԹՆԱԺՈՂՈՎՆԵՐ
ԱՓ2․ Տարածաշրջանային գագաթնաժողով Լեհաստանում
ԱՓ2․ Տարածաշրջանային գագաթնաժողով Հայաստանում
ԱՓ2․ Տարածաշրջանային գագաթնաժողով Բոսնիայում
ԱՓ2․ Միջ-տարածաշրջանային գագաթնաժողով Բրյուսելում
ՈւՍՈւՄՆԱԿԱՆ ԱՅՑԵՐ
ԱՓ3․ Ուսումնական այց Վրաստան՝ գյուղատնտեսության ոլորտի մասնագետների համար
ԱՓ3․ Ուսումնական այց Մոնտենեգրո՝ ավտոմեխանիկյի ոլորտի մասնագետների համար
ԱՓ3․ Ուսումնական այց Սլովակիա՝ հյուրընկալության ոլորտի մասնագետների համար
ԱՓ3․ Ուսումնական այց Լեհաստան՝ ՏՏ ոլորտի մասնագետների համար