ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ
ԾՐԱԳՐԻ ՆՊԱՏԱԿԸ

ԴՈՒԿՈ առաջնորդության դպրոցը ինտենսիվ և ոչ ֆորմալ կրթական ծրագիր է, որը նպատակ ունի հզորացնել երիտասարդներին առաջնորդության և համայնքային զարգացման կարևոր հմտություններով։ Այն նախատեսված է Դիլիջանի հարակից համայնքների (Հաղարծին, Թեղուտ, Գոշ, Խաչարձան, Աղավնավանք, Հովք) երիտասարդների համար, ովքեր ձգտում են դառնալ իրենց համայնքների զարգացման առաջամարտիկները։ 

Ծրագրի շրջանակում ընտրված 24 մասնակիցները կստանան ոչ միայն տեսական գիտելիքներ, այլև կիրառական գործիքներ՝ իրենց համայնքներում դրական փոփոխություններ իրականացնելու համար։
Դպրոցը շեշտը դնում է համագործակցության, առաջնորդության և գործնական փորձի վրա՝ հնարավորություն տալով մասնակիցներին սովորել թե՛ փորձառու դասընթացավարներից, թե՛ միմյանցից։

Ծրագիրը նպատակ ունի հզորացնել Դիլիջանի հարակից համայնքների երիտասարդներին՝ նրանց տրամադրելով առաջնորդության, թիմային աշխատանքի, խնդիրների լուծման և համայնքային զարգացման գործիքներ։ Այն խթանում է երիտասարդների ակտիվ ներգրավվածությունը համայնքային կյանքում՝ զարգացնելով նրանց կարողությունները և ինքնավստահությունը։

  • Մասնակիցները ձեռք կբերեն ժողովրդավարության և մասնակցային բյուջետավորման մասին գիտելիքներ՝ համայնքային զարգացման գործում ավելի ակտիվ դեր ստանձնելու համար։

  • Կզարգացնեն առաջնորդության և թիմային աշխատանքի հմտություններ, որոնք անհրաժեշտ են արդյունավետ ծրագրերի իրականացման համար։

  • Կսովորեն խնդիրների վերլուծություն և լուծում մշակել, համայնքային մարտահրավերներին հարմարեցված մոտեցումներով։

  • Կստանան մենթորություն և աջակցություն փորձառու մասնագետներից՝ իրենց անձնական և մասնագիտական զարգացման համար։

  • Կմշակեն և կիրականացնեն համայնքային նախագծեր, որոնցից լավագույնները կստանան ֆինանսավորում և աջակցություն՝ իրենց համայնքներում իրական փոփոխություններ իրականացնելու համար։

Մասնակիցներն ակտիվորեն ներգրավված կլինեն ինտերակտիվ քննարկումներում, խմբային աշխատանքներում, գործնական առաջադրանքներում և մենթորական հանդիպումներում։ Դպրոցը կստեղծի ուսուցման միջավայր, որտեղ երիտասարդները կարող են կիսվել իրենց գաղափարներով, զարգացնել համագործակցության մշակույթը և ձևավորել նոր կապեր։ Ծրագրի ընթացքում մշակված լավագույն նախաձեռնությունները կստանան ֆինանսավորում և աջակցություն՝ դրանք կյանքի կոչելու համար՝ նպաստելով համայնքային զարգացմանը։

Սույն ծրագիրն իրականացվում է «Քաղաքացիական հասարակության հզորացում Արևելյան գործընկերության երկրներում» ծրագրի ներքո գործող «ԵՄ-ն հանուն երիտասարդների․ Երիտասարդների ներգրավում և հզորացում» ծրագրի աջակցությամբ, որը համաֆինանսավորվում է Գերմանիայի կառավարության և Եվրոպական միության կողմից: