Skip to main content

Դիլիջանում կայացավ Փախստականների Համայնքային խորհրդի 3-րդ նիստը։

 

Եվրոպական միության աջակցությամբ և Փախստականների հարցերով Էստոնական խորհրդի կողմից իրականացվող «Մարդու իրավունքները փախստականների հետ և նրանց համար» ծրագրի շրջանակում դեկտեմբերի 18-ին «Դիլիջանի երիտասարդների համագործակցության կենտրոն» ՀԿ-ի գրասենյակում կայացավ Դիլիջանի Փախստականների Համայնքային խորհրդի 3-րդ նիստը։
Հանդիպումն ընդհանուր առմամբ նվիրված էր փախստականներին առընչվող մի քանի խնդիրների՝ մասնավորապես 2020 և 2023 թվականներին Լեռնային Ղարաբաղից տեղահանված անձանց տրամադրվող կրթական հնարավորություններին, հանրապետության տարբեր համայնքներում իրականացվող ծրագրերի վերաբերյալ տեղակատվության պակասին և այդ բացը լրացնելու ուղղություններին։
Խորհրդի անդամները խոսեցին նաև համայնքային տարբեր խնդիրների շուրջ ծրագրային առաջարկների ներկայացման չափանիշների, տեխնիկական մանրամասների և մասշտաբների մասին։

«Մարդու իրավունքները փախստականների հետ և նրանց համար» ծրագիրն իրականացվում է Եվրոպական միության աջակցությամբ՝ Ժողովրդավարության զարգացման հիմնադրամի, Փախստականների հարցերով էստոնական խորհրդի, Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության կոալիցիայի և Քըմիթ Գլոբըլ կազմակերպության կողմից:

Ծրագիրն ուղղված է Լեռնային Ղարաբաղից փախստականների աջակցմանն ու հզորացմանը՝ նրանց իրավունքների մասին գիտելիքի և իրազեկվածության բարձրացման, նրանց համար նախատեսված ծառայությունների և հնարավորությունների մասին տեղեկատվության հասանելիության ապահովման միջոցով։