Ծառայության անվանում՝ «Երիտասարդների ինքնազբաղվածության և այլընտրանքային զբաղվածության միջազգային փորձի հետազոտություն՝ Ռումինիայի և Էստոնիայի օրինակով»
Ծառայության ժամանակը՝ Երեք ամիս, 2022 թ․ հոկտեմբերի 25-դեկտեմբերի 26 ,
Դիմելու վերջնաժամկետը՝ 20 հոկտեմբեր, 2022 թ․
Իրականացման վայրը՝ ք․Դիլիջան, Տավուշի մարզ, ՀՀ
Ձեվաչափը՝ Առցանց
«Դիլիջանի երիտասարդների համագործակցության կենտրոն» հասարակական կազմակերպությունը փնտրում է փորձագետ-վերլուծաբան Ռումինիայի և Էստոնիայի օրինակով երիտասարդների ինքնազբաղվածության և այլընտրանքային զբաղվածության միջազգային փորձի հետազոտություն իրականացնելու համար։
Մրցույթին մասնակցելու պահանջներ․
- Առնվազն 3 տարվա փորձառություն պահանջվող ոլորտում համապատասխան մեթոդաբանությամբ, գործիքակազմերով մասնագիտական ու փորձագիտական հետազոտություններ, զեկույցներ, վերլուծություններ իրականացնելու ոլորտում։
- Ոլորտը կարգավորող օրենսդրության իմացություն
- Հայերեն և անգլերեն լեզուների գերազանց իմացություն /բանավոր և գրավոր/
- Նորագույն տեղեկատվական տեխնոլոգիաներով/տեխնիկական միջոցներով աշխատելու կարողություն
- Արդյունավետ համագործակցային ունակություն
Դիմելու ընթացակարգը
Հետաքրքրված անձիք պետք է ներկայացնեն ինքնակենսագրական (CV), նախկինում իրականացրած համապատասխան հետազոտությունների կամ վերլուծությունների օրինակներ (կամ հղումներ, եթե հասանելի են առցանց), ինչպես նաև գնաառաջարկ։ Գնաառաջարկը պետք է ներկայացվի հարկերը ներառալ։ Դուք կարող եք նաև ուղարկել այլ լրացուցիչ փաստաթղթեր կամ նյութեր, որոնք կհամարեք հայտի պահանջները բավարարող։
Ներկայացված պահանջներին համապատասխանող թեկնածուները կարող են մինչև ս․թ հոկտեմբերի 20-ը, ժամը 18:00-ն ուղարկել վերոնշյալ փաստաթղթերը՝ info@yccd.am էլ. հասցեին՝ նամակի վերնագրում նշելով «Փորձագիտական ծառայություն» անվանումը ։
Ծանոթություն․ Փորձագիտական ծառայությունը տրամադրվում առցանց եղանակով։
Հավելյալ տեղեկատվություն ստանալու համար կարող եք գրել info@yccd.am Էլ․հասցեին:
Մրցույթի կարճ ցուցակում հայտնված հայտատուների հետ կապ կհաստատվի ս/թ հոկտեմբերի 21-ին և կանցկացվի առցանց հարցազրույց և այն հաղթահարած հայտատուին արդյունքների մասին կտեղեկացվի ս/թ հոկտեմբերի 24 -ին:
«Իմ այլընտրանքային կարիերան (MAC. My alternative career)» ենթադրամաշնորհային ծրագիրն իրականացվում է «Դիլիջանի երիտասարդների համագործակցության կենտրոն» ՀԿ կողմից ՝ «Հանուն աշխատանքի, հաշվետու և ներառական աշխատաշուկայի նախաձեռնություն» ծրագրի շրջանակում, որը ՀՀ-ում իրականացնում է «Արմավիրի զարգացման կենտրոն» ՀԿ-ը՝ Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: MAC ծրագրի նպատակն է՝ խթանել այլընտրանքային զբաղվածության, ինքնազբաղվածության և ձեռներեցության վերաբերյալ գիտելիքների ամրապնդմանը երիտասարդների շրջանում։
Այս հրապարակումը պատրաստվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Բովանդակության համար պատասխանատվություն է կրում «Դիլիջանի երիտասարդների համագործակցության կենտրոն» ՀԿ-ը, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության տեսակետները: