Skip to main content

«Տեղական ժողովրդավարության դպրոց» ծրագրի շրջանակում Տավուշի մարզի մասնակիցները հանդիպեցին Դիլիջանում,  2021 թ․ փետրվարի 27-ին։ Աշխատանքային հանդիպման նպատակն էր ծրագրի մասնակիցների հետ քննարկել դրամաշնորհային ծրագրերի գաղափարները, որոնք միտված կլինեն համայնքային մակարդակներում հանրային քաղաքականությունների բարելավմանը, որոշումների կայացման գործընթացում հանրության մասնակցականության բարձրացմանը, ՏԻՄ-բնակիչ փոխգործակցության ամրապնդմանը։

Մասնակիցները ներկայացնելով իրենց գաղափարները, բացահայտված հիմնախնդիրների լուծման հնարավորությունները, ակնկալվող արդյունքները և հայտով պահանջվող այլ գործողություններ, հնարավորություն ստացան ավելի բարելավվել իրենց դրամաշնորհային առաջարկները, քննարկել ՏԺԴ մարզային փորձագետերի առաջարկություններն ու դիտարկումները։

Նշենք, որ դրամաշնորհային առաջարկներ ներկայացնելու իրավունք են ստացել միայն ՏԺԴ ծրագրով նախատեսված թեսթային 3 փուլերը հաջողությամբ անցած և հավաստագիր ստացած շրջանանավարտները՝ անհատական կամ խմբային կարգով։

Ծրագրերի առաջարկները նաև պետք է առնչվեն ՏԻՄ-երի գործունեության թափանցիկության և հաշվետվողականության, բնակիչների՝ տեղական ինքնակառավարմանը մասնակցության ապահովմանը, մարդու իրավունքներին ու ժողովրդավարությանը, համավարակի պայմաններում ՏԻՄ-երի գործունեությանը և կարևորությանը, համայնքներում սոցիալական համերաշխությանը և մշակութային բազմազանությանը և այլ ուղղություններին։

Սույն ծրագիրը իրականացվում է «Տեղական ժողովրդավարության դպրոցի» շրջանակներում։ Դպրոցի նպատակն է պատրաստել ակտիվ և ժողովրդավար երիտասարդ մասնագետներ ՀՀ համայնքներում, ովքեր կունենան անհրաժեշտ գիտելիքներ ու կարողություններ տեղական ինքնակառավարման ոլորտում և հարակից գործառնական ոլորտներում և նշանակալի դեր կկատարեն ՀՀ հանրային կառավարման համակարգում բարեփոխումների իրականացման գործում։

Ծանոթացում – (ՏԺԴ)  Ծրագրի նպատակն է պատրաստել ակտիվ և ժողովրդավար երիտասարդ մասնագետներ ՀՀ համայնքներում, ովքեր կունենան անհրաժեշտ գիտելիքներ ու կարողություններ տեղական ինքնակառավարման ոլորտում և հարակից գործառնական ոլորտներում, որտեղ նշանակալի դեր կկատարեն ՀՀ հանրային կառավարման համակարգում բարեփոխումների իրականացման գործում։

«Տեղական ժողովրդավարության դպրոցը» իրականացվում է ԱՄՆ ՄԶԳ-ի կողմից ֆինանսավորվող Հանրային մասնակացություն տեղական ինքնակառավարմանը (ՀաՄաՏեղ) ծրագրի շրջանակներում։