Skip to main content

Արդի աշխարհում կազմակերպությունների կայուն զարգացման համար առաջնային դերակատարում ունեն կոլեկտիվ մշակույթի ձևավորումը և համագործակցությունը, փորձի փոխանակումը և մարտահրավերների դիմակայման հմտությունների  փոխադարձ կիսումը։

«Դիլիջանի երիտասարդների համագործակցության կենտրոն» ՀԿ-ն ս․թ․ հուլիսի 15-ին ԴԱՏԱ ծրագրի շրջանակներում՝ որի կոնսորցիումի անդամ է, հյուրընկալել է գործընկեր Եվրասիա համագործակցություն հիմնադրամին։

Հանդիպմանը գործընկեր կազմակերպությունները քննարկել են կազմակերպությունների զարգացման առանցքային բաղադրիչները՝ կազմակերպչական կառավարումը, ռազմավարական պլանավորումը, ֆինասական կառավարումը և բյուջետավորումը։

Քննարկվել են նաև ԴԱՏԱ ծրագրի ընթացիկ աշխատանքները և պլանավորել հետագա ծրագրային գործողությունները։

ԴԵՀԿ ՀԿ-ն միշտ ուրախ է հյուրընկալել գործընկեր կազմակերպություններին սեփական հարկի տակ։