Skip to main content

Կարևորելով երեխայի զարգացման գործում ծնողների առաջնային դերը և երեխայի դաստիարակության արդյունավետ մոտեցումների վերաբերյալ իրազեկության բարձրացումը, «Դիլիջանի երիտասարդների համագործակցության կենտրոն» հասարակական կազմակերպությունը/ ԴԵՀԿ/ ձեռնարկել է «Իրազեկ ծնող, ապահով երեխա» ծրագիրը:

Օգոստոսի 21-ին` ծրագրի շրջանակներում համայնքի թիվ 2 հիմնական դպրոցի սովորողների ծնողների և մանկավարժների համար անցկացվեց «Դրական ծնողավարություն» թեմայով դասընթաց, որը վարեց ԴԵՀԿ հիմնադիր անդամ Արարատ Ալիխանյանը: Ներկայացվեց երեխայի համար անվտանգ միջավայր ապահովելու միջազգային և տեղական իրավական փաստաթղթերից բխող իրավական դրույթները, երեխայի հիմնարար իրավունքները, բռնության տեսակները և դրանց վնասակար ազդեցությունը, ինչպես նաև տարբեր տարիքային խմբերին պատկանող երեխաների զարգացման առանձնահատկությունները, հանդիպող դժվարությունները և ծնողների համապատասխան վերաբերմունքը երեխաների վարքագծին:

Ծնողները կարևորեցին հանդիպումը, ստացած գիտելիքները և առաջակեցին նմանօրինակ սեմինարներ իրականացնել երեխաների համար` ծխելու և այլ վատ սովորույթների, ինտերնետի անվտանգ օգտվելու վերաբերյալ:

Նմանատիպ սեմինար իրականացվեց նաև Դիլիջանի թիվ 4 հիմնական դպրոցում ` օգոստոսի 22-ին: