Skip to main content

Դեկտեմբերի 14-18-ը Տավուշի մարզի մոտ 25 երիտասարդ մասնակցեցին «Տեղական ժողովրդավարության դպրոց» ծրագրի առաջին փուլի դասընթացին։ Պայմանավորված ներկա համավարակային իրավիճակով, դասընթացն իրականացվեց առցանց ձևաչափով։ Եռօրյա դասընթացին մասնակիցներին փորձագետները փոխանցեցին գիտելիքներ տեղական ինքնակառավարման կառուցվածքի ու դրա առանձնահատկությունների, գործառույթների ու լիազորությունների, իրավունքահեն կառավարման, կառավարման համակենտրոնացմանքննադատական մտածողության վերաբերյալ։ Դասընթացի ամեն օրվա ավարտին մասնակիցները ստանում էին առաջադրանք տարբեր իրավիճակներով և հարցադրումներով, պարզելու,թե մասնակիցներն ինչպես կարող են լուծումներ գտնել։ Մասնակիցները գտնում են, որ համայնքային առօրյայում քաղաքացիների մասնակցականությունը որոշումների կայացման հարցում բավարար չէ, քանի որ կա իրազեկության և ՏԻՄ-երի գործունեության հանդեպ ցածր վստահություն։ Նաև համոզմունք են հայտնում, որ իրազեկ քաղաքացին կարող է նաև այլոց համախմբել և ՏԻՄ-հասարակություն կապը ավելի արդյունավետ դարձնել, որին հասնելու համար իրենց ցանկություն են հայտնել մասնակցելու այս յուրօրինակ ծրագրին։ Դասընթացն ունի ևս մի քանի փուլ և կուսումնասիեն համայնքի տնտեսական զարգացման ու բյուջեի, համայնքային ծրագրերի զարգացման ծրագրերի մոնիթորինգի և այլ կարևորագույն թեմաներ։ Մասնակիցները նաև ամեն դասընթացի վերջում կհանձնեն գիտելիքների ստուգման թեսթ, որի դրական արդյունքների դեպքում հնարավորություն կունենան շարունակել իրենց ուսումնառությունը հետագա դասընթացներին, մշակելու սեփական գաղափարները և ստանալ դրամաշնորհ։

Տեղական ժողովրդավարության Տավուշի մարզի Դպրոցի մասնակիցներից Վահե Առուստամյանը, ով Տավուշի մարզի Այգեհովիտ համայնքից է, նշում է, որ համայնքներում ակտիվ երիտասարդների առկայությունը անհրաժեշտություն է․

«Ծրագրի նպատակն է պատրաստել ակտիվ և ժողովրդավար մտածելակերպ ունեցող երիտասարդ մասնագետներ ՀՀ համայնքներում, ովքեր կունենան անհրաժեշտ գիտելիքների ու կարողություններ տեղական ինքնակառավարման ոլորտում և հարակից գործառնական ոլորտներում, որտեղ նշանակալի դեր կկատարեն ՀՀ հանրային կառավարման համակարգում բարեփոխումների իրականացման գործում»

Ծանոթացում (ՏԺԴ)  Ծրագրի նպատակն է պատրաստել ակտիվ և ժողովրդավար երիտասարդ մասնագետներ ՀՀ համայնքներում, ովքեր կունենան անհրաժեշտ գիտելիքներ ու կարողություններ տեղական ինքնակառավարման ոլորտում և հարակից գործառնական ոլորտներում, որտեղ նշանակալի դեր կկատարեն ՀՀ հանրային կառավարման համակարգում բարեփոխումների իրականացման գործում։