Skip to main content
«ԴՈՒԿՈ․ առաջնորդության դպրոց» ենթադրամաշնորհային ծրագրի շրջանակում այսօր կայացավ համայնքային նախագծերի ներկայացման ու պարգևատրման միջոցառումը։
Դիլիջան խոշորացված համայնքի Դիլիջան, Հովք ,Հաղարծին, Թեղուտ, Խաչարձան, Թեղուտ և Աղավնավանք բնակավայրերի երիտասարդական խմբերը ներկայացրել էին 6 նախագծեր, որոնք վերաբերում էին համայնքային նշանակության հիմնախնդիրների լուծմանը, երիտասարդների զարգացման ու քաղաքացիական ակտիվության խթանմանը։
Միջոցառմանը ներկա էին նշյալ համայնքների երիտասարդներ, կրթական հաստատությունների տնօրեններ, հասարակական կազմակերպությունների և տեղական ինքնակավառարման մարմինների ներկայացուցիչներ։
ԴԵՀԿ ՀԿ նախագահ Արթուր Ղազարյանը ողջույնի խոսքում կարևորեց երիտասարդական նախաձեռնությունների խթանումը և երիտասարդների քաջալերումը, որոնք նպաստում են համախմբման ու զարգացման համար բարենպաստ միջավայրի ձևավորմանը, երիտասարդների ինքնադրսևորմանը։
Ծրագրի համակարգող Արարատ Ալիխանյանը ներկայացրեց ծրագրով իրականացված գործողությունները, նշելով, որ ծրագրի բովանդակությունը հիմնված է երիտասարդների դրական զարգացման (ԵԴԶ) հայեցակարգի վրա, և կիրառելով ԵԴԶ մոտեցումները, ծրագիրը նպաստում է Դիլիջան խոշորացված համայնքի երիտասարդների ակտիվացմանը, անհրաժեշտ գիտելիքների և հմտությունների ձեռքբերմանը, նրանց ներգրավմանը համայնքի որոշումների կայացման գործընթացներում։
Խմբերը ներկայացրեցին իրենց գաղափարները, դրանց իրագործման եղանակները և հայցվող բուջեները։
Ժյուրին, որի կազմում էին Դիլիջան համայնքի ղեկավարի օգնական Աշխեն Ամիրխանյանը, Դիլիջանի ավագանու անդամ Քրիստինե Սարգսյանը և «Էկոպոլիսի» ՀԿ ղեկավար Ալբերտ Հարոյանը, գնահատեց և ֆինանսավորման հավանության արժանացրեց Խաչարձանի, Հովքի, Աղավնավանքի և Թեղուտի երիտասարդների խմբերի ներկայացված նախագծային առաջարկները։
Ֆինանսավորվող նախագծերը կիրականացվեն մայիս-հունիս ամիսներին։
Նշենք, որ մինչ այդ, նշյալ համայնքների երիտասարդների հետ իրականացվել է կարողությունների զարգացման և համայնքային հիմնախնդիրների բացահայտման ու վերլուծման դասընթացներ ու քննարկումներ։
Շնորհավորում ենք հաղթող խմբերին և մաղթում նախագծերի արդյունավետ իրականացում։
«DUCO» առաջնորդության դպրոցն իրականացվում է «Քաղաքացիական կրթություն և մասնակցություն» ծրագրի շրջանակներում։ «Քաղաքացիական կրթություն և մասնակցություն» ծրագիրը ֆինանսավորվում է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (ԱՄՆ ՄԶԳ) կողմից և իրականացվում է «ՓԻ-ԷՅՉ Ինթերնեշնլ» կազմակերպության և իր ենթադրամաշնորհառուների կողմից։
Ծրագիրը հնարավոր է դարձել ամերիկյան ժողովրդի աջակցությամբ` ԱՄՆ ՄԶԳ միջոցով։