Skip to main content

«ԴիլիՏՈՆ» փառատոնը ստեղծվել է 2019թ–ին՝ «Դիլիջանի երիտասարդների համագործակցության կենտրոն» ՀԿ–ի կողմից, նպատակ հետապնդելով  տեղացիների համար համայնքի զբոսաշրջային պոտենցիալից օգտվելու և կայուն եկամուտ ունենալու  մեխանիզմներ ստեղծելու միջոցով՝ նպաստել նրանց զբաղվածությանը, կյանքի որակի բարելավմանը։

Եվ այսպես, 2023թ Հունիսի 25–ին  Դիլիջանում Տոն էր․ 6–րդ անգամ դիլիջանցիները տոնում էին իրենց ամենասիրելի, ամենադիլիջանյան փառատոնը՝ «ԴիլիՏոնը»։

«ԴիլիՏոն»–ին մասնակցում են միմիայն Դիլիջան խոշորացված համայնքի /քաղաք Դիլիջան և հարակից 6 գյուղեր/ բնակիչները, ովքեր ստեղծագործում են արվեստի կամ արհեստի որևէ բնագավառում, պատրաստում են տեղական ուտեստներ կամ ժամանցի ծառայություններ են մատուցում։ 

Դիլիտոնը նաև ուրույն սոցիալական հարթակ է, որը  բացահայտում է տեղացի ստեղծագործողներին, ոգևորում նրանց, և հնարավորություն ընձեռում ներկայացված լինելու, նոր կապեր և իրացման ուղիներ ձեռքբերելու։

Այս անգամ «ԴիլիՏոն»–ին մասնակցում էին համայնքի 45 արտադրող և ծառայություն մատուցող, այդ թվում տեղական հասարակական կազմակերպություններ, կրթական ու սոցիալական կառույցներ։ Մասնակիցների շարքում ընդգրկված էին նաև  Դիլիջան խոշորացված համայնք տեղափոխված  արցախցիներ։ Ընդհանուր առմամբ ներկայացված էին համայնքի 60 ստեղծագործողների աշխատանքներ։

ԴիլիՏՈՆ-2023-ը համաֆինանսավորվել է «Համայնքի մշակութային կյանքի բարելավմանը և զբաղվածությանն ուղղված նորարարական լուծումներ» ծրագրի շրջանակներում։ Այն իրականցվում է «Դիլիջանի երիտասարդների համագործակցության կենտրոն» ՀԿ-ի կողմից «Համայնքային աղքատության հաղթահարում․ կիրառական մոտեցումներ» ծրագրի շրջանակներում, որն իրականացվում է Հետազոտական ռեսուրսների կովկասյան կենտրոն-Հայաստան, Տնտեսական զարգացման և հետազոտությունների կենտրոն, Եվրասիա համագործակցություն հիմնադրամ և «Հրանտ Մաթևոսյան» հիմնադրամ կազմակերպություններից կազմված կոնսորցիումի կողմից՝ Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ:

Բովանդակության համար պատասխանատվություն է կրում «Դիլիջանի երիտասարդնեի համագործակցության կենտրոն» ՀԿ-ն, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության տեսակետները: