Skip to main content

Ս․թ հուլիսի 29-ին, Դիլիջանի Հովհ․ Շարամբեյանի անվ․ Գեղարվեստի մանկական դպրոցում կայացավ «Դիլիջանի երիտասարդների համագործակցության կենտրոն» ՀԿ-ի և Դիլիջանի համայնքապետարանի համագործակցությամբ իրականացվող  «Հաշվետու համայնք, իրազեկ բնակիչ» եռամսյա դրամաշնորհային ծրագրի արդյունքների ամփոփման և փակման միջոցառում։ Միջոցառմանը ներկա էին Դիլիջան բազմաբնակավայր համայնքի ղեկավարի պաշտոնակատար Դ․Սարգսյանը, համայնքի ղեկավարի տեղակալ Ա․Բազինյանը, համայնքապետարանի աշխատակիցներ, համայնքապատկան կառույցների և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ։

ԴԵՀԿ ՀԿ նախագահ Ա․Ղազարյանը  բացման իր ելույթում կարևորեց ՏԻՄ-երի հետ համագործակցությունը ծրագրի բաղադրիչների իրագործման  ընթացքում։

Ծրագրի համակարգող Ա․Ալիխանյանը ներկայացրեց ծրագրով իրականացրած հիմնական գործողություններն ու նախաձեռնությունները, արձանագրված արդյունքները։ Կազմակերպվել է համայնքապատկան կրթական, մարզական, մշակութային և գրադարանային կառույցների 12 աշխատակիցների կարողությունների զարգացման դասընթացներ՝ ռազմավարական պլանավորան վերաբերյալ, համայնքի պաշտոնական կայքում գործարկվել է հատուկ գործիքակազմ, որի միջոցով համայնքապատկան այդ կառույցները հանրությանը կներկայացնեն տարեկան պլանավորված հանրային գործողությունները հաշվետվությունների տեսքով։

Նորարար գործիքակազմի կիրառման դեպքում ՔՈՎԻԴ-19-ով պայմանավորված հետևանքները հասցնում են նվազագույնի՝ ՏԻՄ-քաղաքացի գործնական հարաբերություններում և բարձրացնում ՀՈԱԿ-ների հաշվետվողականության աստիճանը։ ՔՈՎԻԴ-19 –ի պայմաններում ՝ համայնքապետարանի պաշտոնական կայքի միջոցով օնլայն դիմումներ, առաջարկություններ գրելու և համայնքապետարանի հետ հաղորդակցության էլեկտրոնային այլ հնարավորություններից ու ծառայություններից օգտվելու վերաբերյալ հանրային իրազեկությունը բարձրացնելու նպատակով կազմակերպվել են 6 տեղեկատվական սեմինարներ խոշորացված համայնքի 6 բնակավայրերում, որին մասնակցել են մոտ 115 բնակիչ։

Յուրաքանչյուր ՀՈԱԿ-ի ներկայացուցիչ ներկայացրեց իրենց կազմած ռազմավարական պլանները և գործողությունների ժամանակացույցերը (նաև ՔՈՎԻԴ-19-ի պայմաններում կառույցների գործունեության անընդհատությունը ապահովող քայլերով), որոնք հաշվի կառնվեն նաև համայնքի առաջիկա Զարգացման ծրագրում և  հասանելի կլինեն  համայնքապետարանի կայքում։ Այս ծրագիրը  ՏԻՄ-քաղաքացիական հասարակություն գործակցության լավագույն օրինակներից է։ Համայնքապետարանի և ՀՈԱԿ-ների ներկայացուցիչները շնորհակալություն հայտնեցին իրենց կարողությունների զարգացման նպատակով նման հնարավորություն ընձեռելու համար։

Նշենք, որ ծրագրի Նպատակն է՝ բարձրացնել Դիլիջան բազմաբնակավայր համայնքի համայնքապետարանի և նրա ենթակա կառույցների  թափանցիկ և հաշվետվողական աշխատելու աստիճանը՝ օնլայն գործիքակազմի կիրառման ուսուցման և կարողությունների, ինչպես նաև գործունեության ռազմավարությունների բարելավման միջոցով ։

 «Հաշվետու համայնք, իրազեկ բնակիչ» ծրագիրն իրականացվում է «Նորարարություն փոփոխության համար-Հայաստան/I4C Armenia» ծրագրի շրջանակում, որը  ՀՀ-ում  իրականացնում է «Գործընկերություն և ուսուցում» ՀԿ-ն, որը ֆինանսավորվում է TIDES կենտրոնի և ԱՄՆ ՄԶԳ-ի կողմից: Ծրագրի նպատակն է խթանել համայնքներում քաղաքացիների ակտիվությունը և ներգրավվածությունը՝ ներդնելով ՏԻՄ-երի և քաղհասարակության կազմակերպությունների հաշվետվողականության համակարգեր:

Ստորև ներկայացնում ենք «Տավուշ» հեռուստաընկերության անդրադարձը՝ «Հաշվետու համայնք, իրազեկ բնակիչ» եռամսյա ծրագրի ադյունքների ամփոփման միջոցառմանը։