Ծառայության անվանում՝
Ձեռնարկատիրական դասընթացի կրթական մոդուլի և ձեռնարկի պատրաստում
Ծառայության իրականացման ժամանակահատվածը՝
2021թ․ Դեկտեմբեր
«Կանանց ձեռներեցության և առաջնորդության ուսումնական ճամբար» ծրագրի շրջանակներում «Դիլիջանի երիտասարդների համագործակցության կենտրոն» հասարակական կազմակերպությունը փնտրում է բիզնես ոլորտի փորձագետ՝ «Երիտասարդ կին ձեռներեց» կրթական մոդուլի և ձեռնարկի կազմման համար։
Պահանջվող նյութը պետք է ներառի հետևյալ բաղադրիչները․
- Չորսամսյա առցանց ուսուցում՝ բիզնես կարողությունների զարգացում և առաջնորդության հմտություններ
- Մենթորություն՝ բիզնես գաղափարների գեներացում, գաղափարից բիզնես կոնցեպտի կառուցում
- Մեկշաբաթյա ճամբար
Բաղադրիչների իրականացման արդյունքում ակնկալվում է, որ երիտասարդ կանայք ձեռք կբերեն հետևյալ հմնտությունները՝
- Բիզնես նախաձեռնությունների իրականացում/կառավարում
- Գործընկերային ցանցի ստեղծում և զարգացում
- Բիզնեսի խթանումը սոցիալական ցանցերում
- Բիզնես մարտահրավերներին դիմակայելու և խոչընդոտների հաղթահարման հմտություն
Ծանուցում․ ձեռնարկի թեմաների վրա հիմնված ուսուցողական վարժությունները և տեսական նյութերը պետք է ներառեն այն հմտությունները ու կարողությունները, որոնք անհրաժեշտ են երիտասարդ կնոջը ՝ զարգացնելու իրենց ձեռնարկատիրական և առաջնորդական հմտությունները։
Մրցույթի պայմանները
Դիմորդը պետք է՝
- Ունենա բիզնես ոլորտում գնահատումներ և փորձագիտական վերլուծություններ իրականացնելու փորձառություն
- Ոլորտը կարգավորող օրենսդրության իմացություն
- Ունենա կրթական մոդուլների և ձեռնարկների մշակման ու պատրաստման, թեմաների ու գործնական վարժությունների կազմման փորձառություն
- Վարժ տիրապետի հայերենին /բանավոր և գրավոր/
- Նորագույն տեխնոլոգիաներով/տեխնիկական միջոցներով աշխատելու կարողություն
- Արդյունավետ համագործակցելու ունակություն
Դիմորդները կարող են ներկայացվող փաթեթին կցել հավելյալ փաստաթղթեր կամ նյութեր, որոնք փաթեթը կդարձնել առավել մրցունակ։
Մրցույթի կարճ ցուցակում հայտնված հայտատուներից կպահանջվի մոդուլի ձևավորման ընթացքի ողջ նկարագիրը (կիրառվող մեթոդաբանություն, աշխատանքի տեխնիկական նկարագիր և այլն)։
Դիմելու ընթացակարգը
Հետաքրքրված անձիք պետք է ներկայացնեն՝
- ինքնակենսագրական
- նմանատիպ աշխատանքներ/նյութեր, որոնք փորձագետը կհամարի հայտի պահանջները բավարարող,
- գնաառաջարկ
Ներկայացված պահանջներին համապատասխանող թեկնածուները կարող են մինչև դեկտեմբերի 20-ը, ժամը 18:00-ն ուղարկել վերոնշյալ փաստաթղթերը՝ info@yccd.am էլ. հասցեին՝ նամակի վերնագրում նշելով «Ձեռնարկատիրական դասընթացի մոդուլի պատրաստում»
Ծանոթություն․ Կարճ ցուցակում հայտնված հայտատուների հետ կապ կհաստատվի ս/թ դեկտեմբերի 11ին և կանցկացվի առցանց հարցազրույց և այն հաղթահարած հայտատուին արդյունքների մասին կտեղեկացվի ս/թ Դեկտեմբերի 12-ին:
Հավելյալ տեղեկատվություն ստանալու համար կարող եք գրել info@yccd.am Էլ․հասցեին: