
ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿԻ ԱՐՁԱԳԱՆՔՄԱՆ ԾՐԱԳԻՐ-ԱՌԱՋԱՐԿՆԵՐԻ ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ ՀՐԱՎԵՐ | 1-ԻՆ ՓՈւԼ
«ՁԳՏՈՒՄ ավելի լավ ապագայի. համայնքների և քաղաքացիական հասարակության դիմակայունություն Հայաստանում» (STRIVE) ծրագիրը ֆինանսավորվում է Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության կողմից, այն իրականացնում է ՆԵՖ Բելգիան (NEF)՝ համագործակցությամբ չորս գործընկեր կազմակերպությունների.
- «ԱԳԱԹ» հաշմանդամություն ունեցող կանանց իրավունքների պաշտպանության կենտրոն ՀԿ,
- «ԲԼԵՋԱՆ» բնապահպանական, սոցիալական, բիզնեսի աջակցության ՀԿ,
- Կանանց զարգացման «Ռեսուրս կենտրոն» հիմնադրամ,
- «Դիլիջանի երիտասարդների համագործակցության կենտրոն» ՀԿ
STRIVE ծրագիրը նպատակ ունի բարելավել Հայաստանի ՔՀԿ-ների կայունությունը, հաշվետվողականությունը և նորարարության կարողությունները՝ հնարավորություն տալով նրանց առանցքային դեր ունենալ իրազեկության բարձրացման, ժողովրդավարության ամրապնդման գործում։
Ծրագրի շրջանակներում հայտարարվում է դրամաշնորհային մրցույթ՝ ուղղված համայնքների և անհատների հրատապ կարիքներին՝ մեղմելու COVID-19 համաճարակի և 2020 թվականի զինված հակամարտությունների հետևանքները և դրանց հումանիտար, սոցիալական և տնտեսական հետցնցումները:
Սույն դրամաշնորհային մրցույթին կարող են դիմել Հայաստանում գրանցված քաղաքացիական հասարակության կազմակերպությունները (ՔՀԿ-ներ): Ֆինանսավորման առնվազն 70%-ն ուղղվելու է Երևանից դուրս իրականացվող ծրագրերին:
Յուրաքանչյուր հայտ պետք է կիրառի «մի վնասիր» մոտեցումը ծրագրի յուրաքանչյուր փուլում՝ սկսած շահառուների կարիքների բացահայտումից մինչև նախագծում, իրականացում, ծախսերի արդյունավետություն և կայունություն:
Նշում. Յուրաքանչյուր ՔՀԿ կարող է ներկայացնել միայն մեկ հայտ կամ կարող է ընդգրկված լինել միայն մեկ կոնսորցիումում, եթե հայտը ներկայացվում է կոնսորցիումի կողմից:
Իրավասու կլինեն հետևյալ տեսակի գործողությունները.
- Կրթական աջակցություն կոնֆլիկտի պատճառով տեղահանված աշակերտներին և ուսանողներին, ովքեր գտնվում են խիստ խոցելի պայմաններում,
- Բնակարանային պայմանների նվազագույն բարելավում` անվտանգ արժանապատիվ կենսապայմանների չափանիշներին համապատասխանելու համար, հատկապես աջակցելով տեղահանված անապահով ընտանիքներին (բացառությամբ կապիտալ վերանորոգում/շինություն իրականացնելու համար),
- Կանոնավոր սոցիալական և կրթական գործունեություն անապահով երեխաների, երիտասարդների և կանանց համար,
- Կենսաապահովմանն ուղված ուսուցման կազմակերպում, օրինակ՝ ագրոբիզնես, գյուղ.մթերք, արհեստագործություն, փոքր առևտուր և ծառայություններ,
- Նախաձեռնություններ, որոնք ուղղված են հատկապես խոցելի համայնքների կամ մարդկանց համար պարենային անվտանգության բարձրացմանը, ինչպիսիք են համայնքային այգեգործությունը, սննդի պահեստը կամ սառնարանային տնտեսությունների վերականգնումը համայնքում բոլորին հասանելի վայրերում/տարածքներում և այլն,
- Օժանդակություն փոքր բիզնեսի կամ գյուղատնտեսական գործունեության վերսկսմանը՝ ի աջակցություն խիստ խոցելի տնային տնտեսությունների և անհատների, մասնավորապես՝ COVID-19-ի ազդեցությունից տուժածներին,
- Այլ նորարարական նախաձեռնություններ՝ ուղղված խիստ խոցելի վիճակում գտնվող անձանց սոցիալական պաշտպանության և բարեկեցության բարձրացմանը՝ մասնավորապես հաշմանդամություն ունեցող անձանց շրջանում:
Նշում. սույն դրամաշնորհը կարող է օգտագործվել որպես համաֆինանսավորում՝ լրացնելու արդեն իսկ ընթացքի մեջ գտնվող ծրագիրը հարակից գործողություններով: Կարիքները պետք է հստակ հիմնավորվեն և համաձայնեցվեն դրամաշնորհատու կազմակերպության հետ:
Բոլոր հայտերը PDF ձևաչափով հայերեն կամ անգլերեն լեզուներով պետք է ուղարկվեն grants.armenia@neareast.org էլ․ փոստին։
Դիմումների ընդունման վերջնաժամկետն է՝ 2022 թ. մայիսի 22, ժամը՝ 17.00 (Երևանի ժամանակով):
Նշված ժամկետից հետո ստացված դիմումները չեն ընդունվի։
Ծրագիր-առաջարկի ձևաչափը հասանելի է սույն հղումով։
Մրցույթի արդյունքում կտրամադրվի մինչև 25 դրամաշնորհ։ Յուրաքանչյուր դրամաշնորհի բյուջեն պետք է լինի 2.500.000 – 10.000.000 (երկուսուկես միլիոնից մինչև տասը միլիոն) ՀՀ դրամ գումարի միջակայքում։
Նախագծերի նախընտրելի տևողությունը մինչև 6 ամիս է, առավելագույն տևողությունը՝ 12 ամիս։
Մրցույթի բնույթից ելնելով` վարչական ծախսերին հատկացվող բյուջեն՝ ներառյալ աշխատավարձերը, գրասենյակի վարձակալությունը, կոմունալ ծառայությունները և տրանսպորտը, կսահմանափակվի պահանջվող դրամաշնորհի ընդհանուր գումարի առավելագույնը 10%-ով:
Տեխնիկական բոլոր հարցերը կարող են ուղարկվել grants.armenia@neareast.org հասցեով՝ մինչև 2022 թվականի մայիսի 13-ի աշխատանքային օրվա ավարտ:
2022 թ. մայիսի 17-ին՝ ժամը 14:30-ին կկազմակերպվի առցանց Հարց/պատասխան
https://us02web.zoom.us/j/86885526876?pwd=ZUwvV0IvVlYzeXRoZkZ2L05LTmhKZz09
ՆՇՈՒՄ
- Ծրագրերի մեկնարկի ակնկալվող ժամկետն է՝ 2022թ. հուլիսի 15-ը:
- Կապ կհաստատվի միայն առաջին փուլ անցած ծրագրերի հետ: