2024 թվականի մարտի 29–ին Դիլիջան քաղաքում տեղի ունեցավ «ԴՈւԿՈ» երիտասարդական կենտրոնի պաշտոնական բացման արարողությունը։ Կենտրոնը ստեղծվել է ՀՀ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության և «Դիլիջանի երիտասարդների համագործակցության կենտրոն» ՀԿ–ի համագործակցության արդյունքում՝ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կողմից «Երիտասարդական կենտրոնների ստեղծման» նպատակով հայտարարված դրամաշնորհի շրջանակներում։
«ԴՈւԿՈ» երիտասարդական կենտրոնի նպատակն է Դիլիջան խոշորացված համայնքի երիտասարդների /այդ թվում NEET երիտասարդների/ ներգրավման համար հատուկ պայմաններ ու հնարավորություններ ստեղծելու միջոցով` նպաստել նրանց կարողությունների զարգացմանը, նոր հմտությունների ու գիտելիքների ձեռքբերմանը, մոտիվացմանն ու ներուժի բացահայտմանը, սոցիալականացմանը, զբաղվածության խթանմանը, առողջ ապրելակերպին, ինտելեկտուալ ժամանցի կազմակերպմանը, շարժունությանը /ՀՀ տարածքում, արտասահմանում/ և տեղական մակարդակով որոշումների կայացմանը երիտասարդների ներգրավմանը։