«ԴԱՏԱ. Տվյալներ հաշվետու և թափանցիկ գործունեության համար» ծրագրի շրջանակում Երիտասարդների պոզիտիվ զարգացման (ԵՊԶ)  հայեցակարգի հիմքով մշակվել և տեղայնացվել է Երիտասարդական ծրագրերի գնահատման գործիքը(Youth Programing Assessment Tool Kit)։

ԵՊԶ ուղեցույց-ձեռնարկը և Երիտասարդական ծրագրերի գնահատման գործիքը նախատեսված է երիտասարդական ծրագրեր մշակողների և իրականացնողների համար։ Այն օգնում է կազմակերպություններին չափել երիտասարդական ծրագրերի իրականացման արդյունավետությունը և բացահայտել այն ոլորտները, որոնք կարիք ունեն ամրապնդման կամ հետագա զարգացման։ Գործարկման օրինակների միջոցով այն առաջարկում է կոնկրետ քայլեր ծրագրերի արդյունքների բարելավման համար:

երիտասարդների պոզիտիվ զարգացման մոտեցումը ենթադրում է երիտասարդների ներգրավում իրենց ընտանիքների, համայնքների և/կամ կառավարությունների հետ՝ երիտասարդներին հնարավորություն տալով իրացնելու իրենց ամբողջ ներուժը։ ԵՊԶ մոտեցումները զարգացնում են հմտություններ, կարողություններ, ռեսուրսներ, աջակցում են առողջ փոխհարաբերությունների հաստատմանը, ամրապնդում են միջավայրը և վերափոխում համակարգերը։ ԵՊԶ-ն տարբերվում է ավանդական այն մոտեցումներից, որոնք դիտարկում են երիտասարդների հետ կապված ռիսկերը կամ ծագած խնդիրները: ԵՊԶ-ն աջակցում է երիտասարդներին և գործուն կերպով խթանելով դրական հատկանիշները, նպաստում կյանքի որակի բարելավմանը:


Անցնելով հղումով, կարող եք գտնել երիտասարդական ծրագրերի գնահատման գործիքակազմը և մեթոդական ուղեցույցը։ 

ԵՊԶ գնահատման գործիքը և սույն ուղեցույցը մշակվել է «ԴԱՏԱ. Տվյալներ հաշվետու և թափանցիկ գործունեության համար»  ծրագրի շրջանակում, որն իրականացրել է Եվրասիա Համագործակցություն հիմնադրամը՝ «Սսցիես» փորձագիտական կենտրոն ՀԿ, Բուն TV հիմնադրամի, «Դիլիջանի երիտասարդների համագործակցության կենտրոն» ՀԿ և «ՍՈՍԵ կանանց հիմնահարցեր» ՀԿ հետ միասին՝ Ամերիկայի ժողովրդի աջակցությամբ՝ ԱՄՆ ՄԶԳ միջոցով: Ծրագիրը նպաստում է փաստերով հիմնավորված քաղաքականությունների մշակման գործընթացի կատարելագործմանը, հզորացնելով ՔՀԿ-ների կարողությունները։ Այստեղ արտահայտված տեսակետները միմիայն ԴԱՏԱ ծրագրի գործընկերներինն են և պարտադիր չէ, որ արտահայտեն ԱՄՆ ՄԶԳ–ի կամ ԱՄՆ կառավարության տեսակետները: