Այլընտրանքային զբաղվածության խթանման նոր ծրագրի մեկնարկ
2022 թ․հոկտեմբերից «Դիլիջանի երիտասարդների համագործակցության կենտրոն» ՀԿ-ը մեկնարկել է «Իմ այլընտրանքային կարիերան» ենթադրամաշնորհային ծրագիրը։ Այն իրականացվում է «Հանուն աշխատանքի, հաշվետու և ներառական աշխատաշուկայի նախաձեռնություն» ծրագրի շրջանակում, որը ՀՀ-ում իրականացնում է «Արմավիրի զարգացման կենտրոն» ՀԿ-ը՝ Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: «Իմ այլընտրանքային կարիերան» ծրագրի նպատակն է երիտասարդների շրջանում խթանել այլընտրանքային զբաղվածության, ինքնազբաղվածության և ձեռներեցության վերաբերյալ գիտելիքների ամրապնդումը։
Ծրագրի ուղղակի շահառուներն են 16-30 տարեկան երիտասարդները, ՀՀ Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը։ Ծրագրի ընթացքում կիրականացվեն երիտասարդների ինքնազբաղվածության և այլընտրանքային զբաղվածության միջազգային փորձի և համայնքային համատեքստում այլընտրանքային զբաղվածության խոչընդոտների վերաբերյալ համապարփակ հետազոտություններ, շահառու խմբերի հետ հարցազրույցներ, կպատրաստվեն ոլորտի վերաբերյալ տեղեկատվական տեսանյութեր։ Որպես առանցքային արդյունք ակնկալվում է ջատագովության միջոցով Դիլիջանի ինքնակառավարման մարմիններին այընտրանքային զբաղվածության և ինքնազբաղվածության ոլորտներում բարելավումներ իրականացնելու նպատակով առաջարկների փաթեթ ներկայացնելը։
«Իմ այլընտրանքային կարիերան (MAC. My alternative career)» ենթադրամաշնորհային ծրագիրն իրականացվում է «Դիլիջանի երիտասարդների համագործակցության կենտրոն» ՀԿ կողմից ՝ «Հանուն աշխատանքի, հաշվետու և ներառական աշխատաշուկայի նախաձեռնություն» ծրագրի շրջանակում, որը ՀՀ-ում իրականացնում է «Արմավիրի զարգացման կենտրոն» ՀԿ-ը՝ Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: MAC ծրագրի նպատակն է՝ խթանել այլընտրանքային զբաղվածության, ինքնազբաղվածության և ձեռներեցության վերաբերյալ գիտելիքների ամրապնդմանը երիտասարդների շրջանում։
Այս հրապարակումը պատրաստվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Բովանդակության համար պատասխանատվություն է կրում «Դիլիջանի երիտասարդների համագործակցության կենտրոն» ՀԿ-ը, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության տեսակետները: