Skip to main content

Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբիրականացվող «Իմ այլընտրանքային կարիերան» ենթադրամաշնորհային ծրագրի շրջանակում «Դիլիջանի երիտասարդների համագործակցության կենտրոն» ՀԿ-ը փնտրում է սոցիոլոգ/վերլուծաբան՝ «Ինքնազբաղվածության և այլընտրանքային զբաղվածության խոչընդոտները համայնքային համատեքստում» թեմայով հետազոտության իրականացման, արդյունքների վերլուծության և համառոտ ամփոփագիր-զեկույցի պատրաստման նպատակով։

 

Ծառայության անվանում՝«Ինքնազբաղվածության և այլընտրանքային զբաղվածության խոչընդոտները
համայնքային համատեքստում» թեմայով համապարփակ հետազոտության իրականացում, արդյունքների
վերծություն և համառոտ ամփոփագիր-զեկույցի պատրաստում։

Ծառայության իրականացման վայրը՝ Դիլիջան խոշորացված համայնք (Դիլիջան, Հաղարծին, Թեղուտ, Գոշ,
Աղավնավանք, Հովք):

Ծառայության ժամանակը՝ 2023թ․ հունվար -2023 թ․մարտ (3 ամիս)

Դիմելու վերջնաժամկետը՝ 24-ը հունվարի, 2023 թ․


«Դիլիջանի երիտասարդների համագործակցության կենտրոն» ՀԿ-ը փնտրում է սոցիոլոգ/վերլուծաբան՝ «Ինքնազբաղվածության և այլընտրանքային զբաղվածության խոչընդոտները համայնքային համատեքստում» թեմայով հետազոտության իրականացման, արդյունքների վերլուծության և համառոտ ամփոփագիր-զեկույցի պատրաստման նպատակով։

Ծառայության նպատակը․
Պարզել Դիլիջան խոշորացված համայնքի 6 բնակավայրերում բնակվող 16-30 տարեկան երիտասարդների իրազեկության աստիճանը ինքնազբաղվածության և այլընտրանքային զբաղվածության վերաբերյալ, բացահայտել զբաղվածության համար խոչընդոտները և այդ խոչընդոտների հաղթահարման ուղիների գաղափարները։
Հետազոտության արդյունքները պետք է ներկայացնել զեկույց-հաշվետվության ձևաչափով։

Հետազոտության թիրախները․
Հետազոտության ուղղակի թիրախ են համարվում 16-30 տարկեան երիտասարդները։ Բազմակողմանի խորը
հարցազրույցներ պետք է իրականացվեն 15 երիտասարդի մասնակցությամբ, 10 տեղական ակտիվ
դերակատարների, և հարցումներ՝ 50 երիտասարդի մասնակցությամբ։

Մրցույթին մասնակցելու հիմնական պահանջներ․

  •  ՀՀ-ում զբաղվածության, ինքնազբաղվածության, երիտասարդական ոլորտի խնդիրների վերաբերյալ
    իմացություն
  •  Հետազոտություններ, վերլուծություններ կատարելու և արդյունքները մշակելու, տվյալների հետ
    աշխատելու, զեկույց-հաշվետվություններ ներկայացնելու, դաշտային հետազոտական աշխատանքներ
    իրականացնելու առնվազն 5 տարվա փորձառություն
  •  Թիրախ համայնքներ այցելելու պատրաստակամություն
  •  Հայերեն լեզվի գերազանց իմացություն
  •  Հաղորդակցման և թիմային համագործակցության հմտություններ
  •  Համակարգչային համապատասխան ծրագրերով աշխատելու ունակություններ

Դիմելու ընթացակարգը․
Հետաքրքրված անձիք կարող են ներկայացնել հետևյալ փաստաղթերը.

– մասնագիտական ինքնակենսագրություն
– հետաքրքրվածության նամակ՝ նշելով համապատասխան փորձառությունը, ծառայության մատուցման համար
ակնկալվող վարձատրության չափը։
–այլ փաստաթղթեր կամ նյութեր (ըստ ցանկության), նախկինում իրականացված համապատասխան
գործունեությանն առնչվող զեկույցներ, հաշվետվություններ, հղումներ, որոնք հաստատում են փորձառության
համապատասխանությունը հայտի պահանջներին։
Ժամկետները.

Մրցույթի պահանջները բավարարող թեկնածուները կարող են մինչև 2023 թ. հունվարի 24-ը, ուղարկել դիմումի
փաթեթը info@yccd.am էլ. հասցեին՝ նամակի վերնագրում նշելով՝ «Սոցիոլոգ/վերլուծաբան» վերնագիրը:

Ընտրության ընթացակարգը.
Հայտերը կդիտարկի Ծրագրի թիմի և գործընկերների համատեղ հանձնաժողովը և ընտրված թեկնածուները
կհրավիրվեն առցանց հարցազրույցի։

Հավելյալ տեղեկատվություն ստանալու համար կարող եք գրել info@yccd.am Էլ․ հասցեին, կամ զանգահարել
Ծրագրի ղեկավար Արարատ Ալիխանյանին՝ 093-31-67-48 հեռախոսահմարին։

Ընտրված թեկնածուին արդյունքների մասին կտեղեկացվի 2023թ․ հունվարի 27-ին:


«Իմ այլընտրանքային կարիերան (MAC. My alternative career)» ենթադրամաշնորհային ծրագիրն իրականացվում է «Դիլիջանի երիտասարդների համագործակցության կենտրոն» ՀԿ կողմից ՝ «Հանուն աշխատանքի, հաշվետու և ներառական աշխատաշուկայի նախաձեռնություն» ծրագրի շրջանակում, որը ՀՀ-ում իրականացնում է «Արմավիրի զարգացման կենտրոն» ՀԿ-ը՝ Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: MAC ծրագրի նպատակն է՝ խթանել այլընտրանքային զբաղվածության, ինքնազբաղվածության և ձեռներեցության վերաբերյալ գիտելիքների ամրապնդմանը երիտասարդների շրջանում։
Այս հրապարակումը պատրաստվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Բովանդակության համար պատասխանատվություն է կրում «Դիլիջանի երիտասարդների համագործակցության կենտրոն» ՀԿ-ը, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության տեսակետները: