«ԴԻԼԻՋԱՆԻ ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐԻ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈւԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆ»
Հասարակական Կազմակերպություն
 

«ԴԵՀԿ» ՀԿ-ն հիմնադրվել է 2008 թ-ի սեպտեմբերին /02.09.2008 թ./, Տավուշի մարզի Դիլիջան քաղաքում, սակայն ակտիվ գործունեություն է ծավալում ոչ միայն Տավուշի մարզում, այլ նաև ՀՀ հյուսիսային մարզերում և Երևան քաղաքում:

Կազմակերպության  թիրախային խումբ են հանդիսանում 13-30 տարեկան, գյուղական /ոչ քաղաքային/ համայնքներում բնակվող երիտասարդները, որոնք ունեն տարբեր կրթական, սոցիալական, ընտանեկան ու մասնագիտական որակներ:

ԱՌԱՔԵԼՈւԹՅՈւՆԸ
Նպաստել համայնքի զարգացմանը երիտասարդ կանանց և տղամարդկանց կարողունակությունների զարգացման ու զբաղվածության ապահովման միջոցով:

ՀԻՄՆԱՐԱՐ ԱՐԺԵՔՆԵՐԸ

  • արդարություն
  • թափանցիկություն
  • ստեղծարարություն
  • նվիրվածություն
  • պատասխանատվություն

Ռազմավարական հիմնական ուղղությունները

  • Սոցիալական ձեռնարկատիրություն
  • Զբոսաշրջություն
  • Երիտասարդական աշխատանք