ՆՈՐՈւԹՅՈւՆ

Տեղական փոքրամաշտաբ ծրագրեր – 2020 թ․

Անցած շաբաթ ԴԵՀԿ-ում պատիվ ունեցանք հյուրընկալելու ՀՀ-ում Չեխիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանի տեղակալ, առաջին քարտուղար Յան Պլեշինգերին, Դեսպանության առևտրի և տնտեսական բաժնի աշխատակից Դավիթ Դիլանյանին։

Այցը պաշտոնական էր, քանի որ 2020թ հունիսից ՀՀ-ում Չեխիայի Հանրապետության դեսպանության՝ «Տեղական փոքրամաշտաբ ծրագրեր – 2020 թ․» դրամաշնորհի շրջանակներում՝ «Դիլիջանի երիտասարդների համագործակցության կենտրոն» ՀԿ-ն իրականացնում է «Համայնքի սոցիալական ու տնտեսական ներուժի հզորացում՝ կանանց գործարար հմտությունների զարգացման միջոցով» ծրագիրը։

Ծրագրի ընթացքում շուրջ քսան երիտասարդ կանայք ու աղջիկներ ձեռք կբերեն կարուձեևի գործնական հմտություններ ու Արմենեկոոպ ՍՁ-ում աշխատելու հնարավորություն, ծրագրի շրջանավարտ կանանց ու աղջիկների անմիջական մասնակցությամբ կկարվեն 500 կտորե էկո պայուսակներ ու տարբեր ակցիաների միջոցով կբաժանվեն համայնքի բնակիչներին, ինչպես նաև կստեղծվի Արմենեկոոպ ՍՁ արտադարնքի առցանց խանութ։

Ծանուցում․ Արմենեկոոպ ՍՁ-ն հանդիսանում է ԴԵՀԿ ՀԿ ծրագիրն ու ստեղծվել է հայ-իտալական համատեղ ծրագրի արդյունքում՝ 2017 թվականին։

Leave A Comment