2019թ. ապրիլի 1-10-ը Իսպանիայի Մալագա քաղաքում գտնվող Արրաբալ կազմակերպության կողմից կազմակերպվել էր ճանաչողական այց Իսպանիայի Մալագա քաղաք Հայաստանից, Մոլդովայից, Ուկրանիայից ու Վրաստանից ժամանակ թվով 12 մասնակիցների համար ԷՐԱԶՄՈՒՍ+ ‹‹Երիտասարդների ակտիվացում›› ծրագրի շրջանակներում:
Այցի նպատակն էր երիտասարդներին ծանոթացնել Մալագայում իրականացվող տարբեր երիտասարդական, քաղաքացիական, բարեգործական, ձեռնարկատիրական ծրագրերի ու միջոցառումների մասին: Այցի ընթացքում «Դիլիջանի համագործակցության կենտրոն» ՀԿ ներկայացուցիչները մասնակցել են Մալագայի տարբեր կազմակերպություններում կազմակերպված հանդիպում-քննարկումներին: Հանդիպում-քննարկումները հիմնականում առնչվում էին հետևյալ թեմաներին՝
- ձեռնարկատիրություն և սոցիալական նորարարություններ,
- երիտասարդների զբաղունակություն և գործազրկության պատճառները,
- հատուկ կարիքներ ունեցող երեխաների ու երիտասարդների ինտեգրում հասարակական կյանքում,
- կայուն զարգացման նպատակներ (ՄԱԿ),
- մասնակից 4 երկրներում՝ Հայաստանում, Ուկրաինայում, Մոլդովայում և Վրաստանում երիտասարդների կրթության, զարգացման և զբաղունակության հիմնախնդիրներ:
Իրականացվել է նաև այցելություն Մալագային քաղաքապետարան ու համայնքապետարան, որտեղ հանդիպում-քննարկումներ են իրականացվել համապատասխան պաշտոնատար անձանց հետ:
Մալագայի համալսարանում մասնակիցներին ներկայացվել են ուսանողների ու համալսարանի կողմից իրականացվող նորարարական ու ձեռնարկատիրական ծրագրերը, որոնք կարող են խթան հանդիսանալ ՀՀ-ում ևս նման նախաձեռնություններ իրականացնելու համար: Այցելության ընթացքում «Դիլիջանի համագործակցության կենտրոն» ՀԿ ներկայացուցիչները հանդես են եկել Հայաստանի ու ՀԿ-ի մասին պատմող հատուկ ներկայացմամբ: