ՆՈՐՈւԹՅՈւՆ

Կամավորության վառ օրինակները

Կամավորությունը գործունեություն է, որը ենթադրում է առանց վարձատրության կատարել աշխատանք, ժամանակ տրամադրել` հօգուտ շրջապատի կամ որեւէ մեկի։ Ըստ Օքսֆորդի բառարանի՝ կամավորը այն անձն է, ով անվճար աշխատում է կազմակերպության կամ նախագծի համար։

Հենց այս սկզբունքով են ոգևորված ու առաջնորդվում մեր՝ ազգությամբ գերմանացի կամավորները՝ Լինդա, Ֆրեդերիկը, Հերման ու նախկին կամավոր Ռիկարդոն, ովքեր ապրելով ու աշխատելով Դիլիջանում փորձում են լինել հնարավորինս օգտագար համայնքի համար։

Նրանց Դիլիջան գալն ու մեկ տարի շարունակ տեղի երիտասարդների հետ տարբեր կրթական ու մշակութային միջոցառումներ կամավոր հիմունքներով կազմակերպելը կամավորության վառ ապացույց է, ու մենք հետևողական աշխատանք ենք տանում կամավորությունն ու կամավորի մոդելը մեր երկրում տարածելու գործում։

Օրեր առաջ, նրանք տեսնելով համայնքի կենտրոնական մասից հիվանդանոց ձգվող աստիճանների շրջակայքում կուտակված աղբը, ինքնակազմակերպվեցին ու կարճ ժամանակում տարածքը մաքրեցին կուտակված կենցաղային աղբից։

Եվրոպացի մեր գործընկերների նախաձեռնությունը ևս մեկ անգամ ապացուցեց, որ կամավորությունը ինքնաբուխ է, առանց հետին մտքերի ու հանուն համընդհանուր շահի։

Leave A Comment