ՆՈՐՈւԹՅՈւՆ

«Իրազեկ հանրություն՝ էներգաարդյունավետ համայնք» ծրագրի եզրափակից մրցանակաբաշխություն

2019 թ-ի ապրիլի  2-ին Դիլիջան քաղաքում տեղի ունեցավ «Իրազեկ հանրություն՝ էներգաարդյունավետ համայնք» ծրագրի շրջանակներում էներգաարդյունավետության թեմայով համայնքային միջոցառում- մրցանակաբաշխությունը:

Ծրագրի շրջանակներում Դիլիջան քաղաքի  և հարակից՝ Հաղարծին, Թեղուտ, Գոշ, Հովք, Խաչարձան, Աղավնավանք գյուղերի դպրոցներում տեղի են ունեցել էներգաաարդյունավետության թեմայով իրազեկման հանդիպումներ և հայտարարվել են էներգախնայողության ու էներգաարդյունավետության թեմայով նկարների և տեսահոլովակների մրցույթներ:

Արդյունքում մրցույթին մասնակցել է  262 աշակերտ և  ստացվել են սպասածից քառակի անգամ շատ նկարներ ու տեսահոլովակներ: Նրանցից ՏԻՄ ներկայացուցիչներից և Հովհաննես Շարամբեյանի անվան գեղարվեստի մանկական դպրոցի ուսուցիչներից կազմված ժյուրին ընտրել է 64 լավագույն աշխատանքները:

Մրցանակաբաշխության ընթացքում  ցուցադրվել են տեսահոլովակներից ու նկարներից լավագույնները: Բոլոր հաղթողները պարգևատրվել են պատվոգրերով ու գործածական նվերներով:

«Իրազեկ հանրություն՝ էներգաարդյունավետ համայնք» Ծրագիրն իրականացվում «Ազգային սոցիալական բնակարանային ասոցացիա» (ԱՍԲԱ) հիմնադրամի «ԵՄն քաղաքացիական հասարակությանը. Էներգաարդյունավետությունը Հայաստանի համայնքներում» ծրագրի ենթադրամաշնորհի շրջանակներում։

Leave A Comment