ՆՈՐՈւԹՅՈւՆ

Դիլիջանում բացվել է արևային էներգիայով սնուցվող հանրային տրանսպորտի առաջին կանգառը

2019 թ-ի ապրիլի  2-ին Դիլիջան քաղաքում տեղի ունեցավ «Իրազեկ հանրություն՝ էներգաարդյունավետ համայնք» ծրագրի շրջանակներում վերանորոգված և արևային վահանակ ու դրանից անվճար լիցքավորման հնարավորությամբ հագեցած հանրային կանգառի բացման արարողությունը:

Ծրագրի շրջանակներում ընտրվել է քաղաքի ամենաանմխիթար վիճակում գտնվող՝ Կաղնի Խաչ թաղամասի հասարակական տրանսպորտի կանգառը: Վերանորոգվել է կանգառի մետաղական կառկասը, հանվել նախկին տանիքի մնացորդները և նոր գույներով ներկվել մետաղական հատվածները։ Կանգառի տարածքում տեղադրվել է  «Էներգաարդյունավետության» վերաբերյալ ուսուցողական պաստառներ:  Տեղադրվել է արևային վահանակ, որն էներգիա է արտադրում։ Կանգառում հնարավոր կլինի լիցքավորել սմարթֆոնները և խելացի այլ սարքեր: Վերջինս կնպաստի, որպեսզի ողջ համայնքը գնահատի և առօրյայում տեսնի վերականագնվող էներգիայի գործնական կիրառությունը:

Կանգառը վերանաորոգվել է «Դիլիջանի երիտասարդների համագործակցության կենտրոն» և «Էկոպոլիսի» ՀԿ-ների  կողմից Դիլիջանի համայնքապետարանի հետ համագործակցությամբ։

Leave A Comment