ՆՈՐՈւԹՅՈւՆ

European Club: Baltic countries

Հերթական Եվրոպական ակումբի դիտակետում հայտվել էին իրար շատ նման և միաժամանակ շատ տարբեր երկրներ՝ Լատվիան, Լիտվան և Էստոնիան: Ակումբը երեխաներին հնարավորություն տվեց մտովի ճանապարհորդել դեպի այս երկրներ: Երեխաներին հաջողվեց կարճատև ճանապարհորդության ընթացքում ծանոթանալ այդ երկրների աշխարագրական դիրքին, խոհանոցին, ճարտարապետությանը ինչպես նաև ամենատարածված սպորտաձևերին:

Ուսումնասիրեցին նաև երգի ու պարի դերը բալթյան ժողովուրդների մշակութային կյանքում: Այնուհետև հետաքրքիր վարժության միջոցով երեխաները պարզեցին, թե որքան արդյունավետ էր դասընթացը իրենց համար:

Իսկ ամենավերջում երեխաները ստացան իրենց քարտերը, որոնց շնորհիվ նրանք դառնում էին եվրոպական ակումբի լիարժեք անդամ:

Եվրոպական ակումբները արտադասարանային միջոցառումներ են, որ կազմակերպվում են Դիլիջանի թիվ 2, թիվ 4 և թիվ 6 դպրոցներում ամեն շաբաթ։ Ակումբներն անց են կացվում YCCD NGO – Youth Cooperation Center of Dilijan-ի կողմից հյուրընկալվող գերմանացի կամավորներ Hermann Sander-ի և Simon Wichura-ի կողմից՝ կիրառելով ոչ-ֆորմալ դասավանդման մեթոդներ։

Ծրագիրն իրականացվում է ԵՄ Erasmus+ ծրագրի շրջանակներում՝ գերմանական European Intercultural Forum e.V.համագործակցությամբ։

Լուսանկարները՝ Դիլիջանի թիվ 2 և թիվ 4 դպրոցների ակումբներից։

#evs #erasmusplus #yccdngo #eifgermany #dilijan #armenia#volunteering #europeanclub

Leave A Comment