ՆՈՐՈւԹՅՈւՆ

Եվրոպական ակումբ

Այս նկարները պատմում են Դիլիջանի թիվ 4 և Դիլիջանի թիվ 6 դպրոցներում անցած շաբաթ տեղի ունեցած Եվրոպական ակումբների ընթացքի մասին։ Անցած շաբաթվա թեման Հունաստանն ու Կիպրոսն էին, ու ակումբների ընթացքում մեր հրաշք մասնակիցները սովորեցին ծանոթացան մայրաքաղաքներ Աթենքի ու Նիկոսիայի, հունական ու կիպրական խոհանոցների, այս երկրների պատմության, Ալեքսանդր Մակեդոնացու ու Օլիմպիական խաղերի, Հունական դիցաբանության հերոսների հետ, ու թե ինչ ներդրում ունեն այս երկրները եվրոպական քաղաքակրթության կայացման դերում։

Եվրոպական ակումբներն անց են կացվում Դիլիջանի երիտասարդների համագործակցության կենտրոն ՀԿ կողմից՝ գերմանացի կամավորների անմիջական մասնակցությամբ։ Ակումբներն իրականացվում են շաբաթական մեկ անգամ։ Ակումբները բաց են բոլոր ցանկացող աշակերտների համար ու անց են կացվում դպրոցական դասերից հետո, որպես արտադասարանային միջոցառում։

#evs #erasmusplus #yccdngo #eifgermany #dilijan #armenia #volunteering #europeanclub

Leave A Comment