Skip to main content

Վերջին նորությունները

Նորություններ

ԴԻԼԻՋԱՆՈՒՄ ԲԱՑՎԵՑ «ԴՈՒԿՈ» ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԸ

Սույն թվականի մարտի 29–ին Դիլիջան քաղաքում տեղի ունեցավ «ԴՈւԿՈ» երիտասարդական կենտրոնի պաշտոնական բացման արարողությունը։ Կենտրոնը ստեղծվել է ՀՀ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության և «Դիլիջանի երիտասարդների համագործակցության կենտրոն» ՀԿ–ի…
Նորություններ

Կայուն զարգացման նպատակներ․ ուսումնական այց Սերբիա

Ս․թ մարտի 25-27-ը ԴԵՀԿ ՀԿ ծրագրերի ղեկավար Արարատ Ալիխանյանը ուսումնական այցով գտվում էր Սերբիայում։ Այցը կազմակերպվել էր Գերմանական միջազգային համագործակցության ընկերության (GIZ) Հայաստանի և Սերբիայի գրասենյակների կողմից՝ Կայուն զարգացման նպատակների…
Հայտարարություններ

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈւԹՅՈւՆՆԵՐԻ ՄԱՏՈւՑՄԱՆ ՀՐԱՎԵՐ

Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ իրականացվող «ՁԳՏՈՒՄ ավելի լավ ապագայի, համայնքների և քաղաքացիաԿան հասարակության դիմակայություն Հայաստանում» (STRIVE) ծրագրի շրջանակում «Դիլիջանի երիտասարդների համագործակցության կենտրոն» ՀԿ-ը հայտարարում է բաց մրցույթ՝ «Երիտասարդների պոզիտիվ զարգացում»…

«Դիլիջանի երիտասարդների համագործակցության կենտրոն» ՀԿ-ն 14 տարեկան է․ այն բաց հարթակ է նորարարական մտքերի ու գաղափարների իրագործման համար և անցած տարիների ընթացքում կազմակերպությունը կարողացել է միջհամայնքային, միջմարզային կապեր կառուցել ու զարգացնել, վստահության կամուրջ ստեղծել հասարակության և պետական մարմինների միջև։
Մեր ուշադրության կենտրոնում երիտասարդն է, ով ունի ներուժ և այն հզորացնելու բնական իրավունք։
Շնորհակալություն բոլորին, ում միջոցով շարունակում ենք աշխատել, զարգանալ և իրականացնել մեր առջև դրված խնդիրները։

Արթուր ՂազարյանԴԵՀԿ ՀԿ նախագահ

աշխատանքային ոլորտները

Ձեռնարկատիրություն

Կազմակերպությունն իրականացնում է ձեռնարկատիրական կրթության և սոցիալական ձեռնարկատիրության թեմայով տեղական ու միջազգային դասընթացներ։

Քաղաքացիական կրթություն

Կազմակերպության ծրագրերի զգալի մասը միտված են նպաստելու համայնքի երիտասարդ կանանց ու տղամարդկան, որպես քաղաքացի կրթվելուն ու կայանալուն։

Երիտասարդական աշխատանք

Երիտասարդներն ու երիտ․ աշխատանքը կազմակերպության հիմնական ուղղություններից է, որի արդյունքում նրանց տրվում են նորանոր այլընտրանքային կրթական ու միջազգային փոխանակման հնարավորություններ։

Համայնքային զարգացում

Կազմակերպության կողմից իիականացվող բոլոր ծրագրերը միտված են համայնքային ներուժի բացահայտմանը, զարգացմանն ու համայնքի տեսանելիության մեծացմանը։

Զբոսաշրջություն

Կազմակերպությունն իրականացնում է համայնքի զբոսաշրջային ներուժի բացահայտմանն ու զարգացմանն ուղղված կարճաժամկետ ու երկարաժամկետ ծրագրեր, տեղական յուրօրինակ հուշանվերների արտադրություն։

Ոչ-ֆորմալ կրթություն

Կազմակերպության կողմից կազմակերպվող կրթական միջոցացումներն ու ծրագրերը հիմնականում իրականացվում են ոչ-ֆորմալ կրթական մեթոդներով՝ միջազգային չափանիշներին համապատասխան։

Այս կայքը ստեղծվել է Ամերիկայի ժողովրդի աջակցությամբ` ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության միջոցով, «ՀԿ Դեպո – Հասարակական կազմակերպությունների զարգացման ծրագրի» շրջանակում: Ստեղծված նյութերի բովանդակությունը կամ արտահայտված տեսակետները միմիայն «Դիլիջանի երիտասարդների համագործակցության կենտրոն» հասարակական կազմակերպությանը և «Եվրասիա համագործակցություն» հիմնադրամներինն են և պարտադիր չէ, որ արտահայտեն ԱՄՆ ՄԶԳ կամ ԱՄՆ կառավարության տեսակետները: